Последние Армянские Фильмы

Bravo Virtuoz / Բրավո՛, վիրտուոզ / Браво, виртуоз - 2016
Bravo Virtuoz / Բրավո՛, վիրտուոզ / Браво, виртуоз - 2016
 


ֆիլմ: Բրավո՛, Վիրտուոզ
Տարեթիվը; 2016
Ժանր: սև կատակերգություն
Սցենարի հեղինակ/բեմադրող ռեժիսոր՝ Լևոն Մինասյան
Դերերում: Սամվել Թադևոսյան, Մարիա Ախմետզյանովա, Արմեն Ջիգարխանյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նավասարդյան, Արամ Կարախանյան, Մկրտիչ Արզումանյան, Տիգրան Համասյան

Կարճ բնութագրություն

Ալիկը երիտասարդ վիրտուոզ կլարնետիստ է: Նա նվագում է դասական նվագախմբում, որը հիմնել և ղեկավարում է նրա պապիկը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը: Սակայն մի օր նրանց գործարար հովանավորին գտնում են սպանված... Հովանավորի մահից հետո նվագախմբի գոյությունը դրվում է մեծ վտանգի տակ, բայց Ալիկը հավատում է, որ հրաշք տեղի կունենա և նվագախումբը կփրկվի: Եվ սպասվելիք հրաշքը տեղի է ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ, Ալիկի մոտ է հայտնվում մի ոմն Վիրտուոզին պատկանող հեռախոսը, որը զանգեր է ստանում միայն մեկ բաժանորդից: Հետևելով հրահանգներին Ալիկ ստանում է բավականին բարձր կանխավճար, որը բավարար է նվագախումբը փրկելու համար: Սակայն փողի հետ նա ստանում է նաև խոշոր տրամաչափի ատրճանակ և... սպանության պատվեր: Խնդիրն այն է, որ Ալիկն իր կյանքում երբեք ատրճանակ չի տեսել և որ ամենակարևորն է, նա վիրտուոզ մարդասպան չէ, այլ միայն վիրտուոզ երաժիշտ:








Категория: Armenian Movies | Добавил: HayerTv
Просмотров: 3521 | Загрузок: 0 | Рейтинг: 4.5/4
01.12.2015, 02:53

Комментарии Всего комментариев: 0

Имя *:
Email:
Подписка:1
Код *: